Գերմանիայում 1986 թվականին թողարկված Mercedes-Benz 190E մոդելը հանվել է վաճառքի: 33 տարվա մեջ այն ընդամենը 500 կիլոմետր է անցել:
Հիշեցնենք, որ Mercedes-Benz 190E-ն արտադրվել է 1982-1993 թվականներին: Այս ժամանակահատվածում այս մոդելի 1.8 միլիոն մեքենա է արտադրվել։ Մեքենան շատ տարածված էր այդ ժամանակ, ուստի այսօր դժվար է գտնել այս մոդելի քիչ վազքով մեքենա: Բայց խոսքը վաճառքի հանված մեքենայի մասին չէ։
Mercedes-Benz 190E 2.3 Automatic 1986-ի թողարկման մեքենայի վազքը ընդամենը 310 մղոն կամ 499 կիլոմետր է։ Այն ունի 134 ձիաուժ հզորությամբ 2.3 լիտրանոց 4-գլանային շարժիչ: Դրա հետ մեկտեղ ունի 4 փոխանցումով ավտոմատ համակարգ։
Տեղեկացվում է, որ նշված սեդանը գործարանից դուրս գալուց հետո 33 տարվա ընթացքում պահվել է վերահսկվող ջերմաստիճանով սենյակում, ուստի Mercedes-Benz 190E-ի վիճակը մոտ է կատարյալին: Այն կարելի է տեսնել լուսանկարներում:
Ավտոմեքենան ունի կաթնագույն կաշվե նստատեղեր, կրուիզ կոնտրոլ, էլեկտրական լույս, էլեկտրական պատուհաններ, Becker ռադիո, ինչպես նաև 15 դյույմ անիվներ:
Նշենք, որ Mercedes-Benz 190E 2.3 Automatic 1986-ը թողարկվել է ամերիկյան շուկայի համար: Դա են վկայում ԱՄՆ-ին հատուկ լուսարձակներն ու ճանապարհաչափի հաշվիչը, որը ցույց է տալիս մղոն, ոչ թե կիլոմետր: Ներկայացված մեքենայի արժեքը 49 900 եվրո է կամ 55 500 դոլար: