Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին, որը հաճախ է ներկայանում համարձակ ֆոտոշարքերով, նոր, գրավիչ լուսանկարներ է հրապարակել:
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին կարճ սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է մուգ գույնի բարձրակրունկ կոշիկների հետ: Երգչուհին հագուստը համադրել է բաց մանուշակագույն պայուսակի եւ խոշոր ականջօղերի հետ: Նա վառ դիմահարարդարմամբ է, իսկ մեկնաբանություններում գրել է. «Նորությունները իմ կյանքում երկնաքարի արագությամբ են գալիս, բայց ինձ համար շատ կարեւոր են իրական հույզերը»: