Սեքս-տիկնիկներ արտադրող մի քանի ընկերություններ պատմել են, թե իրենց արտադրանքի որ տեսակներն են առավել տարածված գնորդների շրջանում: Ընկերության ներկայացուցիչների հետ զրուցել է Daily Star-ը:

Silicone Sex World-ի մասնագետի խոսքերով, մարդիկ ամենից հաճախ պատվիրում են ոչ թե հայտնիների կրկնօրինակները, այլ տիկնիկներ, որոնք նման են իրենց ծանոթներին: Ընկերությունը նշել է, որ առավել անսովոր թրենդ է դարձել ընկերների սիրելիների նման տիկնիկների պատվերների թվի աճը:

Sex Doll Doll-ում հաստատել են, որ ամենից հաճախ մարդիկ տիկնիկներ են պատվիրում, որոնք նման են սովորական մարդկանց:

Ընկերության հիմնադիրը հավելել է, որ տիկնիկը հնարավոր է պատրաստել մեկ լուսանկարից: Նման արտադրանքի միջին գինը չորս հազար ֆունտ ստեռլինգ է:

Ավելի վաղ անանուն միլիոնատերը շքեղության առարկաների Hush Hush ինտերնետ-խանութին պատմել է, որ ցանկանում է սեքս-տիկնիկ պատվիրել նախկին կնոջ տեսքով: