Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին վերադարձել է հայրենիք, որտեղ համատեղում է հանգիստն ու աշխատանքը։ Իր  Instagram-ում երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է կրքոտ կերպարում։  Կադրում նա կրում է թափանցիկ, փայլուն, մարմինն ընգրկող զգեստ։ Կերպարն ամբողջացնում է փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից Շպռոտը գրել է․ «Անցած գիշերվա մասին»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին ցուցադրել էր նոր դաջվածքը։  Շպռոտը լուսանկար էր հրապարակել, որի մեկնաբանություններում գրել էր․ «Երեւան, իմ սիրելի քաղաքի անունը դաջեցի ձեռքիս»։

 

 

 

 

 

Հետևեք NEWS.am STYLE