Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Լիլիթը պատռված ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել են գոտին ու նուրբ վզնոցը։ «Ամեն ինչ մի օր անցնում է... ցավը, տխրությունը, խնդիրները մնում են անցյալում, իսկ ահա ձեր քայլերն ու արարքները միշտ մնում են ձեզ հետ։ Բարություն տվեք աշխարհին ու կտեսնեք, թե ինչպես եք ամեն օր ավելի լավը դարձնում հենց ձեր կյանքը»,- լուսանկարը մակագրել է նա։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Լիլիթը սեւ շապիկ էր կրում, որը համադրել էր նուրբ վզնոցի հետ։ Նա մեղմ շպարով էր, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Մի հետեւիր նրանց խորհուրդներին, ովքեր չեն կարողանում երազել քեզ նման»։