Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, կիսվել է նոր լուսանկարով ու ցույց տվել իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլիթը սեւ բլուզ է կրում, որը համադրել է կարճ շորտի հետ։ «Երբեք մի դադարեք երազել ու գնալ ձեր երազանքի հետեւից։ Դուք կարող եք հասնել ձեր նպատակին, պետք է միայն հավատալ ու կանգ չառնել»,- մեկնաբանություններում գրել է Բաբասյանը, որը վերջին շրջանում հետեւորդներին հաճախ խորհուրդներ է տալիս՝ ինչպես ճիշտ սնվել ու ազատվել ավելորդ կիլոգրամներից։

 

Ավելի վաղ Լիլիթ Բաբասյանը ներկայացել էր մեղմ կերարում։ Նա սպիտակ վերնաշապիկ էր կրում եւ նուրբ վզնոցներ։ Կերպարն ամբողջացնում էր արտահայտիչ շպարը. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ «Կիրակի»,- մեկնաբանություններում գրել էր նա։