Շվեդ սուպերմոդել Էլզա Հոսկը հանգստից վառ լուսանկարներ է ցուցադրել, որոնցում նա մորեգույն բիկինիով է: Լուսանկարներից մեկում աղջիկը պատկերված է արմավենու ճյուղից կախված:
Նկարները հրապարակվել են Էլզա Հոսկի Instagram-ի էջում և ոգևորել օգտատերերին: Շատերը մանեկենուհու լողազգեստը նորաձև և տպավորիչ են համարել: Մյուսները սկսել են կատակել նրա արմավենու ճյուղից կախված նկարի վերաբերյալ:
Մոդելին «Տարզան» են անվանել, նշել են նկարի կուրիոզային լինելը և հիացել են Էլզայի ոտքերի երկարությամբ: