Այսօր շատ բան է հայտնի դարձել ամերիկացի երգչուհի Քեթի Փերիի մասին։ Աստղին ոտնձգությունների մեջ է մեղադրել դերասան ու մոդել Ջոշ Քլոսը։ Իբրեւ տասը տարի առաջ արտիստը մարդկանց ներկայությամբ նվաստացրել է Ջոշին՝ երեկույթի ընթացքում նրա վրայից քաշելով տաբատն ու կիսավարտիքը։
Պարզվում է՝ միայն դերասանը չէ Փերիին մեղադրել ոտնձգությունների մեջ. երգչուհու զոհն է դարձել նաեւ 43-ամյա Թինա Կանդելակին։ Հեռուստահաղորդավարուհին անկեղծորեն նկարագրել է անհարմար իրավիճակը, որը տեղի է ունեցել իր ու երգչուհու հետ։ Կանդելակին ամերիկուհու գործողություններից տուժել է միջոցառումներից մեկի ընթացքում։ «Մի անգամ ես փակ երեկույթի էի հրավիրված Քեթի Փերիիի հետ, որտեղ նա, լինելով խմած վիճակում, ընտրեց ինձ՝ որպես իր կրքի արտահայտման օբյեկտ»,- հայտնել է Թինան։
Սակայն ուժային մարզումներն անարդյունք չեն մնացել, եւ Կանդելակիին հաջողվել է ազատվել։ «Որքանով կարող եմ դատել, երեկույթի ընթացքում տուժողներ չեն եղել, սակայն չեմ զարմանա դժբախտ երկրպագուների հիշողությունների հոսքից, որոնք տարիներ շարունակ այդ ամենը ներսում են պահել, իսկ այժմ հանկարծ հիշել են անարգված արժամապատվության մասին»,- գրել է հեռուստահաղորդավարուհին։