1․ Եղեք անկեղծ
Չարժե ապավինել համառությանն ու ճնշումներին, դրանով միավորներ չեք վաստակի։ Անընդհատ կրկնելով, որ նա գեղեցիկ է, կամ էլ ամբողջ օրը նրան զանգահարելով, դուք նրա ուշադրությունը չեք գրավի։ Եթե դուք, հակառակը, ինքներդ անմատչելի թվաք կնոջը ու ձեւացնեք, թե չեք նկատում նրան, դարձյալ դժվար թե հաջողության հասնեք։ Թե մեկը, թե մյուսն ընդամենը անհասունության դրսեւորումներ են։
Դրա փոխարեն եղեք անկեղծ։ Եղեք այնպիսին, ինչպիսին կաք։ Մի պահեք ձեզ այնպես, ասես կինն ինչ-որ օբյեկտ է, որը դուք փորձում եք նվաճել։ Նրա հետ վարվեք, ինչպես կնոջ հետ, ում հարգանքին եք փորձում արժանանալ։ Փորձեք ավելի լավ հասկանալ նրան։ Հետաքրքրվեք նրա գործերով, նպատակներով։
Պատասխանեք նրա զանգերին։ Եթե ինչ-որ բան եք անում նրա համար՝ սրտանց արեք։ Եթե նա ձեզ հետաքրքրում է՝ սովորեք գնահատել նրա կյանքի բոլոր կողմերը։ Իսկ նա էլ իր հերթին կսովորի գնահատել, հարգել, վստահել ձեզ։
2․ Ինքնավստահ եղեք
Վստահություն ձեր խոսքում, իսկ ավելի շատ՝ գործողություններում։ Նա կզգա այդ վստահությունը ձեր ձայնում, աչքերում, շարժումներում։ Դուք ձեր վստահությամբ նրան ասես կհայտնեք «Ես այն տղամարդն եմ, որը քեզ պետք է։ Ես մտադիր եմ հասնել նրան, որ դու իմը դառնաս»։ Նա անպայման կզգա դա, առանց բառերի։
Եթե ձեզ տանջեք անվստահությամբ ու խանդով, դուք ընդամենը կվանեք նրան։ Կզրկվեք առողջ հարաբերությունների բոլոր հնարավորություններից։ Դրա համար էլ բավական է մտածեք ուրիշ տղամարդկանց մասին։ Ինքնավստահ եղեք ու օգտվեք նրա սիրտը գրավելու ձեր հնարավորություններից
3․ Եղեք ինքնաբերական
Ինչքան մեծանում ենք ՝ այդքան ավելի ծրագրված ու համակարգված է դառնում մեր կյանքը։ Մեր յուրաքանչյուր օրը ծրագրված է ու հիմնականում երբեք ժամանակը չի բավականացնում ամեն ինչին։ Մի քիչ շեղվեք ձեր գրաֆիկից, կարողացեք ինքնաբերական լինել։
Պետք չէ ծրագրել հանդիպումը՝ պարզապես զանգահարեք նրան ու առաջարկեք օրինակ սար բարձրանալ ու այնտեղ դիմավորել արշալույսը, կամ էլ քաղաքում զբոսնել գիշերը, նրան հրավիրեք թատրոն կամ համերգ։ Մեր շուրջը մի ամբողջ աշխարհ է, որը կարելի է բացահայտել միասին առանց ծրագրելու։ Կյանքի լավագույն պահերը հիմնականում ինքնաբուխ են, ու մենք երբեք դրանց մասին նախօրոք չգիտենք։ Իսկ ծրագրված ժամադրությունները մի քիչ ձանձրալի են, եղեք ավելի յուրօրինակ
4․ Հարգանք դրսեւորեք
Տղամարդիկ երբեմն մոռանում են, որ կնոջ հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես ընկերոջ հետ։ Կինը այլ վերաբերմունքի է արժանի։ Կանոն առաջին՝ երբեք մի վիճեք նրա հետ, մի ասեք վիրավորական բառեր, դա զզվելի է։ Մի՞թե կցանկանայիք, որ հետագայում որեւէ մեկն այդպես խոսեր ձեր դստեր հետ։
Նրա առաջ բացեք դուռը, օգնեք նստել սեղանի շուրջ, աթոռը առաջ բերելով։ Բոլոր հարաբերությունները զուտ սեքսի վրա մի կառուցեք՝ ցույց տվեք, որ նա ձեզ համար կարեւոր է ինքնին, ու ոչ թե որպես սեքս- օբյեկտ։ Նրան կոգեւորի այն, որ իր հանդեպ հարգանք եք դրսեւորում, ու այդ ժամանակ նրա սեռական ցանկությունը ձեր հանդեպ ավելի կուժեղանա
5․ Հետաքրքրեք նրան
Թող կանայք ուղղեն ինձ, եթե սխալվում եմ ասելով, որ նրանց գրավում են կիրթ, խոսքին լավ տիրապետող տղամարդիկ։ Ինտելեկտը ամենահզոր զենքն է տղամարդկանց զինանոցում։
Ձգտեք ամեն օր որեւէ նոր բան ուսումնասիրել, մանավանդ այն բնագավառում, որը հետաքրքրում է կնոջը։ Ձեր զրույցները դարձրեք բովանդակալի։ Խոսեք նրա հետ այն ամենի մասին, ինչ ձեզ հետաքրքիր է։
Իհարկե դուք կարող եք կնոջը գրավել ձեր արտաքինով կամ բանկային հաշվով, բայց նրա հոգուն տիրանալ դուք կկարողանաք միայն ձեր անձնային հատկանիշներով։
6․Համբերատար եղեք
Տղամարդու համբերությունը կանանց գրավում է։ Դուք ձեր համբերությամբ ասես նրան հասկացնում եք ՝ ես պատրաստ եմ սպասել, քանի որ դու դրան աժանի ես։ Կարեւոր է մնալ անկեղծ ու ազնիվ, նրա հանդեպ հարգանք դրսեւորել, գնահատել որպես կին։ Այդ դեպքում դուք հնարավոր է ստանաք երկար սպասված մրցանակը։ Իսկ եթե ոչ՝ ուրեմն այդպես էլ պետք է լիներ։ Նորմալ վերաբերվեք դրան, կյանքի յուրաքանչյուր պահը փորձառություն է, որից հրաժարվել պետք չէ ։
7․ Եղեք առնական
Աշխարհում բազմաթիվ տղամարդիկ կան, որոնք ապրում են առանց կրքի ու նպատակի։ Նրանք չեն ուզում խոցված լինել ո ւ դրա համար էլ վախենում են անկեղծանալ կնոջ հետ։ Նրանք նվաճում են կնոջ սիրտը, իսկ հետո լքում նրան, քանի որ վախենում են լքված լինել։ Իրականում նման վարքագիծը մեզ ոչ թե առնական է դարձնում, այլ թուլամորթ լուզեր։ Դրա համար էլ, եթե ուզում եք նվաճել կնոջը, եթե նա ձեզ համար կարևոր է, մի վախեցեք, ցույց տվեք, որ գնահատում եք նրան, հարգում, աջակցում։ Կարեւորը, որ ձեր կողքին նա իրեն առանձնահատուկ զգա։ Այդ դեպքում հավանական է, որ նա խենթի պես կսիրահարվի ձեզ։