BlogNewz.am-ը գրում է.

 

1. Նախևառաջ, պարզեք, թե այդ ո՞ւմ կինն է լացում։ Եթե դա ինչ որ մեկի կինն է, ապա մխիթարել նրան պարտադիր չէ։ Եթե նա ոչոքինն է, ապա վերցրեք ձեզ ու եթե նա շարունակի լաց լինել, ակնհայտ կլինի, որ նա արդեն երջանկությունից է լացում։

 

2. Եթե լաց է լինում ձեր անձնական կինը, ապա նրան միայնակ մի թողեք, հակառակ դեպքում, մի մոռացեք, որ շուրջբոլորը կարծում են, որ նա ոչոքինն է։ Մաքսիմալ մտերիմ ու ուշադիր եղեք նրա հանդեպ։ Մի հեռացեք նրանից այն աստիճան, որ նրա ձայնը էլ չլսվի ու բաց մի թողեք նրան տեսադաշտից, թեկուզ՝ հեռադիտակի օգնությամբ։

 

3. Այս հարցերը երբեք չի արելի տալ լաց լինող կնոջը. «Ի՞նչ ես ուզում», «Ո՞վ է մեղավոր», «Ի՞նչ անել», որովեհտև այս հարցերից առաջինի պատասխանը ցավոտ հարված կհասցնի ձեր դրամապանակին, իսկ մյուս երկուսի պատասխանները՝ ձեր ինքնասիրությանը։

 

4. Պետք չէ փախչել կանացի արցունքներից։ Պետք չէ ոչ մեկի փրկել։ Պետք չէ ոչ ոքի պատժել… որովհետև անպայման կպարզվի, որ պետք էր պատժել ու փրկել ճիշտ հակառակ մարդկանց։

 

5. Տխուր կանանց ընծաներով զվարթացնելը արատավոր պրակտիկա է։ Ավելի լավ նրան տաք անձեռոցիկների տուփ։ Հիշե՛ք, նվերներ պետք է տալ միայն ուրախ կանանց, որովհետև այդ կերպ նրանց մոտ ավելի է հիմնավորվում հաճելի բնավորություն դրսևորելու պայմանական ռեֆլեքսը։

 

Շարունակությունը` այստեղ: