1. Ձեր սիրելի մարդը ձեր կյանքի լավագույն մասն է
Ամերիկացի դերասան եւ երաժիշտ Չայլդիշ Գամբինոն իր երգերից մեկում երգում է. «Երբ ես մենակ եմ, կնախընտրեի քեզ հետ լինել»: Օրվա այն մասը, երբ ես տեսնում եմ ընկերուհուս, ինձ համար ամենահաճելին է: Եթե դուք իրոք սիրում եք ինչ-որ մեկին, երբեք չեք հոգնի այդ մարդուց: Կարեւոր չէ, թե որքան հաջող է եղել օրը, ձեր թանկագին մարդը կարող է հենց միայն իր ներկայությամբ զարդարել այն: Իսկ եթե մարդը ձեզ ընդամենը դուր է գալիս, նա կկարողանա ձեր օրն ավելի լավը դարձնել, բայց ամենայն հավանականությամբ նրան չի հաջողվի դրա լավագույն մասը դառնալ:
2. Առաջին մարդը, ում մասին դուք մտածում եք` առավոտյան արթնանալով, ձեր կեսն է
Եթե դուք սիրում եք ինչ-որ մեկին, ուրեմն հենց այդ մարդու մասին եք առաջինը մտածում առավոտյան արթնանալիս եւ նա վերջինն է, ում մասին մտածում եք քնից առաջ: Երբ ձեր կյանքում սքանչելի ինչ-որ բան է տեղի ունենում, դուք նախ եւ առաջ ցանկանում եք դա կիսել ձեր կեսի հետ: Իսկ երբ վատ բան է պատահում, նրա մոտ եք աջակցություն փնտրում:
3. Սեփական հետաքրքրությունները երկրորդ պլանում են
Սերն անձնուրաց է: Իմ անձնական աշխարհում ես ամենակարեւոր մարդն էի, մինչեւ որ հանդիպեցի ընկերուհուս: Երբ ես սիրահարվեցի նրան, նրա հետաքրքրություններն ինձ համար իմ հետաքրքրություններից անհամեմատ ավելի կարեւոր դարձան:
Դրանում է ամբողջ սերը: Ձեր հետաքրքրությունները միշտ աննշան են թվում ձեր սիրելիի հետաքրքրությունների համեմատ:
4. Դուք պատրաստ եք անել, ինչ ասես
Եթե ես ստիպված լինեի կազմել այն բաների ցուցակը, որ ես չէի անի ընկերուհուս համար, այն հավանաբար դատարկ կլիներ: Երբ դուք սիրահարված եք ինչ-որ մեկին, դուք ինչ ասես, կանեք, միայն թե այդ մարդը երջանիկ լինի: Իսկ երբ ձեզ ուղղակի դուր է գալիս այդ մարդը, դուք հանուն նրա եւս շատ բան կարող եք անել, այնուամենայնիվ, ձեր հնարավորությունները սահմանափակ կլինեն: Իսկ իսկական սերը սահմաններ չունի:
5. Դուք չեք վախենում ձեր զգացմունքներն արտահայտել բոլորի աչքի առաջ
Ես սովորություն ունեմ աշխարհին հայտնել ընկերուհուս հանդեպ իմ սիրո մասին: Երբ դուք իրոք սիրում եք ինչ-որ մեկին, դուք ուզում եք, որ բոլորը եւ ամեն օր իմանան դրա մասին: Դուք չեք ամաչում ձեր զգացմունքներից: Երբ ինչ-որ մեկը ձեզ դուր է գալիս, դուք անպայման ձեռնպահ կմնաք մարդկանց առաջ ձեր զգացմունքներն արտահայտելուց:
Նյութը` Elle.ru