Ավստրիացի գիտնականները երկար ժամանակ հավերժ երիտասարդության ու երկարակյացության գաղտնիքը փնտրելիս հետաքրքիր բացահայտումներ են արել, որոնք անտարբեր չեն թողնի ոչ մի տղամարդու ու կնոջ։
Պարզվում է, որ ի թիվս այլ դրական կողմերի՝ սեքսն օգտակար է նաև երիտասարդացման տեսանկյունից։ Գրացի համալսարանի գիտնականներ Ֆրանկ Մադեոն ու Տոբիաս Այզենբերգը այս փաստի ապացույցներն են ձեռք բերել՝ ուսումնասիրելով 6 երկրներում արված հետազոտությունների արդյունքները։
Եվ այսպես, պարզվում է, որ սերմնահեղուկը մի շարք բացառիկ հատկություններ ունի, որոնք մինչ այժմ հայտնի չէին։ Այն ի զորու է վերականգնել վնասված բջիջներն ու դանդաղեցնել ծերացման գործընթացը։ Դրա միջոցով կարելի է նաև խուսափել դեպրեսիաներից ու սթրեսներից։
Մինչ այժմ համարվում էր, որ սերմնահեղուկը բացառապես վիտամինների ու պրոտեինների աղբյուր է, բայց պարզվում է, որ դրա բջիջները խիստ օգտակար են Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների դեմ պայքարում։
Այզենբերգն ասում է. «Կարծես թե մենք իսկապես գտել ենք ծերության դեմ լավագուն միջոցը։ Սա կարող է նոր սահմաններ հաղթահարել մարդկության համար»։ Ի դեպ, սպերմինիդներով հագեցած է ոչ միայն տղամարդու սերմնահեղուկը, այլև սոյան, խաղողն ու հացահատիկային կուլտուրաները։
Այնպես որ, գիտնականները պնդում են. սերը լավագույն միջոցն է առողջության համար։