PressIdent.am-ը գրում է. Վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցներով հրապարակում են ամենասեքսուալ հայ աղջիկների, ամենասեքսուալ հայ մոդելների, սոցցանցային ամենասեքսուալ հայ օգտատիրուհիներին և այլ «սեքսուալների» մասին: Չգիտեմ՝ այդ ցուցակները կազմողները «սեքսուալ» ասելով ինչ են հասկանում, սակայն այդ ցանկից շատ քչերին կարելի է այդպիսին համարել:


Ինձ համար գրավչությունը միայն արտաքին գեղեցկությունն ու փայլը չեն, միայն խնամված ու հարդարված լինելը չէ, միայն բաց հանդերձներն ու անկաշկանդ կեցվածքը չէ, այլ այն, որ, ամենակարևորն է, կիրթ ու դաստիարակված լինելը, կարդացած ու բանիմաց կին լինելը:

 

Արտաքինն ու ներքինը պետք է փոխլրացնեն և ներդաշնակ լինեն: Բավական է դատարկ կինը բերանը բացի, և նրա ողջ գրավչությունը հօդս է ցնդում: Եվ հակառակը՝ ոչ անթերի գեղեցկուհին, սակայն, ով հետաքրքիր զրուցակից է, կարդացած, բանիմաց և հաճելի մարդ է, ժամանակի ընթացքում քո աչքերում բավականին գրավիչ ու համակրելի է դառնում:

 

Նյութն ամբողջությամբ` այստեղ