33-ամյա Մեգան Ֆոքսին եւ 46-ամյա Բրայան Օսթին Գրինին երեկ նկատել են զբոսանքի ընթացքում երեք որդիների՝ Նոաի, Բոդհիի եւ Ջորնիի հետ։ Լուռ ու հանգիստ ընտանեկան զբոսանքը հազիվ թե ուշադրություն գրավեր, եթե չլիներ տղաների հագուստը։
Երեքն էլ երկար մազերով են, վառ հագուստով, որոնք նման չեն տղաների հագուստի։ Հատկապես առանձնանում էր ավագ որդին՝ Նոան։ Լուսանկարում տեսանելի է՝ ինչպես է նա ծնողների կողքին քայլում ծնկից ներքեւ զգեստով եւ աղջկա պայուսակով։
Մեգանն ու նրա ամուսինը հանգիստ են վերաբերվում այն հանգամանքին, որ երեխաներն էքսպերիմենտներ են անում հագուստի հետ։ «Ես հաճախ եմ լսում, որ ինչ-որ մեկը դեմ է նրան, որ տղան զգեստ կրի։ Ես կարծում եմ, որ երեխաները պետք է ուրախանան։ Նա ոչ ոքի չի վնասում՝ զգեստ կրելով։ Եթե նա այդպես է ցանկանում, լավ է»,- մի քանի տարի առաջ Hollywood Pipeline-ին տված հարցազրույցում ասել է Բրայան Օսթին Գրինը։ Դեռ այդ ժամանակ Նոան սկսել էր էքսպերիմենտներ անել հագուստի հետ եւ կանացի կերպարներ էր ընտրում։
Ի դեպ, Մեգանն ու Բրայանը դեմ չեն ընտանիքում համալրմանը, իսկ Ֆոքսի ամուսինը հարցազրույցներից մեկում նշել է, որ երազում է դուստր ունենալու մասին։ Դերասանուհին քննադատների նկատողություններին բավական խիստ է արձագանքում եւ նրանց թույլ չի տալիս կարգադրել։
style.news.am