Թինա Կանդելակին բազմակողմանի զարգացած անհատ է՝ ե՛ւ պրոդյուսեր, ե՛ւ լրագրող, ե՛ւ հաջողակ գործարար, որը հրատարակել է խնամքի մասին «PRO Лицо» գիրքը։ Դրանում նա ոչ միայն պարզապես պատմում է՝ ինչպես հոգ տանել մաշկի ու մարմնի մասին, այլեւ մանրամասն խոսել է այնպիսի թեմայի մասին, ինչպիսին է կնոջ գեղեցկության ու զգացմունքայնության միջեւ փոխհարաբերությունը։

 

Канделаки гордится тем, что находится в идеальной форме

 

Passion.ru-ին տված հարցազրույցում Թինան պատմել է պրոցեդուրաների մասին, որոնք իրեն օգնում են նույնիսկ հագեցած աշխատանքային գրաֆիկի դեպքում հրաշալի տեսք ունենալ։ «Պլաստիկ վիրահատությունների չեմ դիմել, բայց չեմ բացառում, որ ապագայում դա կարող է տեղի ունենալ։ Ներարկումներ անում եմ, բայց այդ թերապիային խելացիորեն եմ մոտենում։ Տարվա ընթացքում երեք անգամ բիորեւիտալիզացիայի եմ դիմում դեմքի, իրանի, դեկոլետի եւ ձեռքերի հատվածում։ Տարվա ընթացքում երկու անգամ մեզոթերապիա եմ անում աչքերի եւ գլխամաշկի հատվածում։ Քիմիական պիլինգը եւ պլացենտոթերապիան եւս ներառված են թերապիայի կուրսում։ Ապարատային պրոցեդուրաներից սիրում եմ դեմքի, իրանի եւ դեկոլտեի հատվածի ֆրակցիոն լազերային երիտասարդացում»,- ընդգծել է Կանդելակին։

Картинки по запросу про лицо канделаки

 

Կանդելակին երիտասարդության գլխավոր գաղտնիք է համարում պրոցեդուրաների պարբերականությունը։ Յուրաքանչյուր առավոտ հեռուստահաղորդավարուհին սկսում է դեմքի մաշկի խնամքը։ Բացի այդ՝ նա երբեք բաց չի թողնում մարզումները, իսկ սննդակարգում զիջողություններ անում է հազվադեպ։

Картинки по запросу про лицо канделаки

«Ինձ համար նախատեսված կանոններին հետեւելը օրվա կարեւոր մաս է։ Առավոտյան խնամքը հետեւյալ տեսքն ունի. ես լվացվում եմ տոնիկով եւ դիմակ դնում։ Ապա շիճուկ եմ քսում եւ կրեմ։ Այս պրեցուդրաներն ավարտվում են պատչերով։ Շաբաթվա ընթացքում մարզվում եմ երեք անգամից ոչ պակաս։ Սիրում եմ բարձր ինտենսիվությամբ ինտերվալ մարզումներ»,- ընդգծել է աստղը։

 

2015թ.-ից Կանդելակին կոսմետիկայի սեփական ապրանքանիշի սեփականատերն է։ Հեռուստահաղորդավարուհին նշել է, որ իր համար կարեւոր էր նորարարական հավաքածու ստեղծել, որը կանանց կօգներ հրաշակի տեսք ունենալ։ Ընդ որում, Թինան անձամբ է օգտվում իր ապրանքանիշի արտադրանքից՝ կարծելով, որ տնային պրոցեդուրաները շատ կարեւոր են երիտասարդությունը պահպանելու համար։