«Матч-ТВ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին շնորհակալություն է հայտնել իր հայ օգտատերերին, որոնք նրան գովել են հայերեն լավ խոսքի համար։ Լրագրողը տեսանյութ է ձայնագրել իր հետեւորդների համար եւ զվարճալի պատմություն հիշել, որը տեղի է ունեցել նրա ու Մարկ Սաղաթելյանի հետ Կրեմլում «Տաշիր» մրցանակաբաշխություններից մեկի ընթացքում։ Թբիլիսիից Մոսկվա տեղափոխելուց հետո հեռուստահաղորդավարուհին բոլորից թաքցրել է, որ հայերեն գիտի։

«Համերգը հեռարձակվում էր ամբողջ աշխարհում, եւ բոլոր հայերը հետեւում էին դրան՝ սկսած մայրիկից Մոսկվայում մինչեւ հանգուցյալ մորաքույրս Ամերիկայում։ Կուլիսների ետեւում բոլորը խոսում էին իմ ներկայությամբ՝ չիմանալով, որ ես հասկանում եմ նրանց։ Ես մրցանակաբաշխությունը վարում էի հանգուցյալ Մարկ Սաղաթելյանի հետ եւ չեմ հիշում՝ էլ ով էր համահաղորդավար։ Նրանք կանգնած էին բեմում, կատակում էին իմ մասին»,- պատմում է Թինան։

Картинки по запросу

 

Գործընկերների համար անսպասելիորեն Թինան հայերենով պատասխանել է. «Հիմա հասկացե՞լ եք,որ ինձ համար կորած եք»։ Պրոդյուսերը խոստովանել է, որ ամբողջ դահլիճը ծիծաղել է։ «Այդ ժամանակ բոլորը հասկացան, որ ես խոսում եմ հայարեն։ Ես, ի դեպ, «Ֆորդ Բոյար»-ը եւս հայերենով եմ վարել»,- նշել է Թինան։