Հեռուստահաղորդավարուհի եւ պրոդյուսեր Թինա Կանդելակին սկսում է իր հեղինակային շոուն՝ «Կեր, սիրիր, մարզվիր», որը հասանելի կլինի «Յանդեքս»-ում: Այս մասին ТАСС-ին հայտնել են ծառայության մամուլի ծառայությունից։

Հեռուստահաղորդավարուհու հեղինակային շոուն բաղկացած կլինի տասը դրվագից, որոնցում Թինա Կանդելակին կկիսվի առողջության, գեղեցկության եւ խնամվելու գաղտնիքներով, կպատմի ճիշտ սնվելու, օգտակար մարզումների մասին:

Մայիսի 4-ից ծրագրի առաջին հինգ թողարկումները կհայտնվեն հարթակի հատուկ ալիքով, իսկ մայիսի 8-ին կթողարկվի դրվագների մնացած մասը: