Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Երիտասարդ դերասանուհին, որն այս շրջանում հանդես է գալիս «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, սեւ բլուզ է կրում, որը համադրել է արծաթագույն վզնոցի հետ։ Կերպարն ամբողջացրել են արտահայտիչ դիմահարդարումը եւ ոճային ակնոցը։ Մարինկան կադրերը չի մեկնաբանել։ Լուսանկարը հրապարակվել է Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ։