Գաղտնիք չէ, որ հայտնի մարդկանց անուններով սոցիալական ցանցերում կեղծ էջեր են բացվում: Պարզվում է' դրա պատճառով անհարմար վիճակում է հայտնվել նաեւ Մարինկա Խաչատրյանը, ով հանդես կգա «Ֆուլ Հաուս» հումորային նախագծի նոր եթերաշրջանում:

 

Երիտասարդ դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ իր անվամբ կեղծ էջի օգտատերը փորձում է կապի մեջ մտնել իր մտերիմների, գործընկերների եւ շոու-բիզնեսից հայտնի այլ դեմքերի հետ:

 

«Ամեն օր լսում եմ տարբեր արձագանքներ, ասում են' նույնիսկ շատ վատ կերպով եմ պատասխանում մարդկանց: Եղել են դեպքեր, որ գրել են իմ հարազատներին, եւ որպեսզի ես այդ մասին չիմանամ, փորձել են կանխել' ասելով, որ չպատասխանեն այլ էջերի նամակներին»,-նշել է Մարինկան եւ շեշտել, որ ինքն անձնական էջ չունի «Օդնոկլասսնիկի»-ում:

 

Շարունակությունը` այստեղ: