Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Մարինկա Խաչատրյանը:
Մարինկա, վերջին շրջանում Ձեր մասնակցությամբ նախագծերը հաջորդում են միմյանց: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք փորձում անխախտ պահել ոչ միայն հեռուստադիտողի, այլեւ կազմակերպիչների սերն ու ուշադրությունը Ձեր նկատմամաբ:
- Կարծում եմ, պետք է գնահատես այն, ինչ ունես: Ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ: Շնորհակալ եմ իմ հեռուստադիտողին, որ այդքան ջերմ ու բարի են. ես միայն նրանց սիրո շնորհիվ եմ կարողանում քայլել առաջ:
Ի՞նչն եք համարում աշխատանքի հաջողության գրավականը: Ինչը կարող է խանգարել լավ արդյունք ստանալուն:
- Պետք է միշտ ուշադիր լինես աշխատանքիդ նկատմամբ, որպեսզի ամեն ինչ շատ լավ լինի:
Ձեզ տեսել ենք եւ հումորային ժանրում, եւ դրամայում. երկուսում էլ, կարծես թե, հաջողել եք, իսկ ո՞ր ժանրն է Ձեզ ավելի հարազատ:
- Իրականում երկու ժանրն էլ ինձ հոգեհարազատ է: Դրանք իրարից շատ տարբեր են, բայց նաեւ շատ հետաքրքիր:
Նյութն ամբողջությասմբ` սկզբնաղբյուր կայքում: