Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» սերիալում, սեւ, երկար զգեստ է կրում։ Գեղեցիկ ու դասական զգեստն ընդգծել է Իննայի սլացիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը, արտահայտիչ դիմահարդարումը եւ շքեղ սանրվածքը։ Ըստ սոցիալական ցացնում արված նշման՝ կադրերն արվել են Մոսկվայում։