Սյունիքի մարզի գյուղերից մեկում 47-ամյա տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել իր 14 տարեկան դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու փաստով։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141–րդ հոդվածով (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ): ԶԼՄ-ները հայտնում էին, որ տուժող աղջիկն ունի քույր և եղբայր, նրա մայրը տարիներ առաջ լքել է ընտանիքը և հեռացել գյուղից: Երեխաները ապրում էին հոր հետ: Ոստիկանություն են դիմել համագյուղացիները, որոնք տեղյակ էին կատարվածից:
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ-ն «Բուկինիստ» գրախանութում նախաձեռնել և կազմակերպել էր «Իմ մարմինը անձնական է»՝ 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքի քննարկումը, որն այդպես էլ չկայացավ, քանի որ խափանվեց մի խումբ ակտիվիստների կողմից: Ինչպես հայտնում է ՀԿ-ն, գիրքն իրազեկում է երեխայի մարմնի վտանգավոր և «վատ» հպումների մասին՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը, ինչին կազմակերպությունն ականատես է լինում իր ամենօրյա գործունեության ընթացքում»:
Երկու դեպքն էլ բուռն քննարկումների պատճառ են դարձել համացանցում: Ոմանք պնդում են, որ «Հայաստանում երեխաները չեն ենթարկվում սեռական բռնությունների, իսկ նման գրքերը միայն նպաստում են երեխաների այլասերմանը»: Ոմանք էլ կարծում են, որ երեխաները պետք է դեռ վաղ տարիքից ստանան սեռական դաստիարակություն, լինեն տեղեկացված, որպեսզի մանկապղծության դեպքերը հնարավոր լինի կանխել կամ հնարավորինս շուտ բացահայտել:
Շարունակությունը՝ այստեղ