Երգչուհի Ռիտա Դակոտան երկրպագուներին խոստովանել է, որ իր հայրը 3,5 տարվա սթափությունից հետո «սարսափելի հարբել է»։ Սերգեյ Գերասիմովիչը մի քանի օր չի պատասխանել զանգերին, և արտիստի ընկերները ստիպված են եղել կոտրել դուռը՝ բնակարան մտնելու և տղամարդուն ռեաբիլիտացիայի տանելու համար, գրում է Gazeta-ն։
«Դժբախտությունը եկավ այնտեղից, որտեղ չէինք սպասում։ Հայրս կորցրել էր իրեն և նորից սկսել խմել: Սարսափելի խմել է, ոտքի վրա չի կարողացել կանգնել։ Սկզբում նա անհետացել է, նրան չեն կարողացել գտնել։ Ես այդ ժամանակ թրեյնինգների էի։ Հետո ընկերներս զգաել են, որ ինչ-որ բան այն չէ, օգնություն են կանչել, բացել դուռը։ Եվ նրան տարել են վերականգնողական կենտրոն: Աստված տա, որ նրա թույլ առողջությունը դիմադրի նման սթրեսին և հարբածության նման ահավոր մակարդակին: Մնացածը հիմա կարևոր չէ»,- ասել է երգչուհին:
Ռիտա Դակոտան տարիներ առաջ համոզել է հորը բուժում ամցնել և ազատվել ալկոհոլային կախվածությունից։ Այդ ժամանակվանից երգչուհին սկսել է ակտիվորեն շփվել իր ծնողի հետ, ում հետ գրեթե 15 տարի չէր շփվում։ Երգչուհին բաժանորդներից չի թաքցրել, որ հայրը վերադարձել է իր նախկին կենսակերպին։