Խոյ: Խոյը վստահում է երեխայի նման, երբ մինչև ականջները սիրահարված է: Նա ցանկանում է հավատալ այդ սիրուն, նույնիսկ, երբ մարդիկ խնդրում են զգուշանալ: Սիրահարված Խոյն արհամարհում է իր ներքին ձայնը, որը նրան զգուշացնում է՝ հարկավոր է զգուշանալ:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ առաջ են շարժվում, առանց դադարի, առանց հաշվի առնելու ապացույցները, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է: Նրանք չեն կարողանում լավ վերլուծել, հաշվարկել, կանխագուշակել, իսկ անձնական հարաբերություններում կորցնում են ինքնավերահսկողությունը, առողջ դատելու կարողությունը: Հենց այդ ժամանակ չափազանց հեշտ է խաբել Խոյին:
Խեցգետին: Կյանքում կան իրադարձություններ, որոնք Խեցգետնին կարող են հատկապես խոցելի դարձնել: Բաժանման, տեղափոխության, մեծ վեճի, լուրջ հիվանդության կամ մտերիմ մարդու մահվան դեպքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են չափազանց ընկալունակ և հեշտությամբ վստահող դառնալ:
Եթե շրջապատում որևէ մեկը լուրջ սթրես է ապրում, Խեցգետինը կանի հնարավոր ամեն բան՝ նրան մխիթարելու, ոգևորելու համար, քանի որ նա միրամտորեն կարծում է, թե մյուսներն էլ իրեն այդպես կվերաբերվեն: Այսպիսի անկեղծությունը հաճախ է վերջանում հուսախաբությամբ, նրան օգտագործելով: Երբ Խեցգետինը շատ լարված, զգացմունքային վիճակում է, նա կարիք է ունենում իրեն շրջապատել միայն այն մարդկանցով, ում ամբողջությամբ վստահում է:
Կշեռք: Ամենաբարի, հուսալի նշաններից են, հիմնականում լավ մարդիկ են, ինչի հետևանքով մյուսները հաճախ են փորձում օգուտ ստանալ նրանցից: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են այնքան էլ ուշադիր չլինել, թե ինչ է կատարվում իրենց շուրջ, բայց որոշակի պահի իսկապես անհրաժեշտ է բացել աչքերը: Կշեռքներին անհրաժեշտ է բարձրացնել սեփական ինքնագնահատականը, թույլ չտալ նեղացնել իրենց՝ նույն սխալներից խուսափելու համար:
Աղեղնավոր: Աղեղնավորները խելացի են, բայց նաև միամիտ, հատկապես, երբ խոսքը նոր փորձի, տպավորությունների, ճանապարհորդությունների մասին է: Նրանք կարծում են, թե մարդիկ ընկերասեր են, անկեղծ, որ ամեն պահի կաջակցեն իրեն, ինչտ, իհարկե, հեռու է իրականությունից: Ոչ բոլորն են նրանց նույն կերպ վերաբերվում, իսկ Աղեղնավորը հավատում է բոլորին: Անհրաժեշտ է գիտակցել իրական հանգամանքները և չկարծել, թե բոլորը եղբայրներ են, ովքեր պարտավոր են օգնել միմյանց:
Այծեղջյուր: Կարող է թվալ, թե այսքան պրագմատիկ և պրակտիկ մարդիկ չեն կարող հեշտությամբ վստահել: Իրականությունն այլ է: Այծեղջյուրները միշտ ցանկանում են հավատալ մարդկանց, նրանց մեջ միայն լավագույնը տեսնել: Այդ պատճառով էլ հակված են կրկին ու կրկին խաբվել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հրաժարվում են գիտակցել, որ մարդիկ կարող են ցանկանալ օգտագործել իրենց կամ որևէ բան ստանալու ակնկալիքով պարզապես ձևացնել, թե սիրում են: Իհարկե, Այծեղջյուրները սովորում են իրենց սխալների վրա, և երկրորդ անգամ սխալվելու հավանականությունը փոքր է: Ամեն դեպքում նրանց համար դժվար է դիմադրել գայթակղությանը:
Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պարբերաբար խոստանում են իրենց, որ այլևս երբեք թույլ չեն տա օգտագործել իրենց, բայց երբեք չեն յուրացնում այդ դասը՝ մարդկանց կրկին հնարավորություն տալով մանիպուլյացիայի ենթարկել իրենց: Ձկները շատ զգացմունքային են, լավ ինտուիցիա ունեն, բայց ներքուստ իդեալիստ են, մարդկանց մեջ միայն դրական հատկություններն են տեսնում: Այդ պատճառով որոշ դեպքերում Ձկները կարող են պարզապես կույր լինել: