Soulpost.ru-ն ներկայացրել է կենդանակերպի 3 նշանների ներկայացուցիչներին, որոնք առավել հակված են դավաճանության:

Երկվորյակներ: Քանի որ Երկվորյակներին ամեն ինչ շատ արագ է ձանձրացնում, նրանք առավել հակված են դավաճանության: Նրանք անչափ փոփոխական են, չգիտեն՝ ինչ են ցանկանում: Նրանք հաճախ են մի զուգընկերոջը փոխում մյուսով: Եթե դավաճանությունը բացահայտվում է, նրանք հազվադեպ են ներողություն խնդրում: Դրա փոխարեն՝ նրանք միջոցներ են գտնում մեղքը զուգընկերոջ վրա բարդելու համար. դուք արհամարհել եք նրանց կարծիքները, մերժել նրանց: Շրջահայաց եղեք. Երկվորյակները կարող են հարվածել մեջքից և միջոց գտնել՝ դրանում ձեզ մեղադրելու համար:

Կարիճ: Կարիճները բավական սեքսուալ են: Պարտականությունները վախեցնում են նրանց: Դա է պատճառը, որ նրանք կմերժեն հարաբերությունները, եթե զգան, որ շատ են մոտեցել զուգընկերոջը: Բացի այդ՝ Կարիճները կարող են անասելի դաժան և վրեժխնդիր լինել: Եթե Կարիճն իրեն նեղացած է զգում, նա որևէ խնդիր չի տեսնում՝ դա արտահայտել այլ անձի հետ անկողնում:

Աղեղնավոր: Աղեղնավորները չեն դադարում սիրախաղը մյուսների հետ: Նրանք սեքսուալ են և հաճույք են ստանում այլ զուգընկերոջ հետ խաղ անելիս: Որպես կանոն՝ նրանք ընկերակցության «ոգին են», կարողանում են գրավել մարդկանց և սիրում են ժամանակ անցկացնել նոր ընտրյալների հետ: Արդյունքում՝ նրանք բավական շատ զուգընկերներ են ունենում: