Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կրում է սեւ, խորը դեկոլտեով զգեստ, իսկ կերպարն ամբողջացրել են մեծ, ոսկեգույն ականջօղերը։ Հմայիչ կադրին կից Ժաննան մեկնաբանություն չի թողել։ Սակայն հեշթեգերում նշել է սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանին եւ #անհասցե բառը, սա ամենայն հավանականությամբ նոր սերիալի անվանումն է։

 

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհին սեւ-սպիտակ լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր վերարկուով եւ արեւային ակնոցով։ Լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին կատարել էր ռուսալեզու հետեւյալ գրառումը․ «Ամեն խազում կա մեկը, ով կառավարում է այն, եւ կա մյուսը, ով բաժանում է։ Զոհին որքան շատ թվա, որ նա է խաղը ղեկավարում, այնքան քիչ նա իրականում դա կանի․․․»։