Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Տանն անցկացված հղիության թեստերը որոշում են մեզի մեջ խորիոնիկ գոնադոտրոպինի (ԽԳՏ) առկայությունը։ Կնոջ օրգանիզմում այդ հորմոնը սկսում է արտադրվել խորիոնի հյուսվածքի կողմից սաղմի հաջող իմպլանտացիայից հետո՝ արդեն ձվաբջջի բեղմնավորման 6-8-րդ օրը։ Այդ հորմոնը համարվում է հղիության առկայության և նպաստավոր զարգացման կարևորագույն ցուցանիշներից մեկը, դրա մակարդակով կարելի է դատել ոչ միայն հղիության, այլ նաև այն մասին, թե ինչպես է այն զարգանում։
Տանն անցկացված թեստերը արձագանքում են հորմոնի որոշակի ձևերին՝ ինտակտային ԽԳՏ-ին։ Բայց ԽԳՏ հատվածային ձևը, սկսած մոտավորապես հղիության 6-րդ շաբաթից, սկսում է գերազանցել մեզի մեջ, և դրա պատճառով թեստը կարող է արձագանքել պատշաճ ձևով ինտակտային ԽԳՏ-ին և կեղծ արդյունք ցույց տալ։
Հետազոտության հեղինակը՝ դոկտոր Աննա Գրոնովսկին, տասնամյակ առաջ ուշադրություն էր դաձրել այն բանին, որ թեստերի արդյունքները կարող են ճիշտ չլինել։ Նրան էր դիմել մի պացիենտ՝ հղիության կասկածով, բայց թեստը բացասական արդյունք էր ցույց տվել։ Շուտով պացիենտը վերադարձել էր՝ վիժման սպառնալիքով։ Արյան անալիզը և ուլտրաձայնային հետազոտությունը հաստատել են, որ նա իսկապես հղի է։
Այդ ժամանակվանից դոկտոր Գրոնովսկին սկսել է ստուգել հղիության թեստերը, և նրա աշխատանքների շնորհիվ ամերիկյան Food and Drug Administration-ը, հայտարարել է թեստերի հանդեպ նոր պահանջների մասին. դրանք պետք է արձագանքեն նաև հատվածային ԽԳՏ-ին։ Բայց քիչ չեն թեստերը, որոնք շուկայում հայտնվել են մինչև նոր կանոնները մտցվելը։
Վերջերս դոկտոր Գրոնովսկին և նրա գործընկերները թեստավորել են հղիության 11 թեստ, որոնք լայնորեն կիրառվում են գործնականում, այդ թվում հիվանդանոցներում։ Դրանցից 2-ը բավական հաճախ կեղծ արդյունքներ են ցույց տվել (20 դեպքից մեկը սխալ է եղել), ևս 7-ը՝ ժամանակ առ ժամանակ է ճիշտ եղել։ Միայն 2 թեստ է հիմնականում ճիշտ արդյունքներ ցույց տվել։