Գերմանական ծագումով ամերիկացի գրող Չարլզ Բուկովսկին առանձնանում էր նրանով, որ գրում էր այսպես կոչված «կեղտոտ ռեալիզմի» ոգով ոգեշնչված գրքեր ու ստեղծագործություններ, որոնք այնքան էին ներծծված սարկազմով, որ ոչ մի կերպ անտարբեր չեն թողնում մինչև օրս իրենով տարված շատ ընթերցողների։
Առաջարկում ենք ծանոթանալ Բուկովսկու ամենասուր մտքերին, որոնք գրողի ներքին փիլիսոփայությունն ավելի տեսանելի կդարձնեն ու կշրջեն բոլոր պատկերացումները կյանքի ու կանանց մասին։
1. Այնքան լավ է, որ կա մի տեղ, որտեղ կարող ես գնալ, երբ քեզ լավ չես զգում։
2. Ուղղակի ապրել նախքան մեռնելդ արդեն չափազանց դժվար աշխատանք է։
3. Որպեսզի կարողանաս փրկել մարդկանց պետք է սկսես փրկել նրանց առանձին-առանձին։ Բոլորին միասին փրկելն արդեն քաղաքականություն կամ ռոմանտիզմ է։
4. Էկրանին միայն աղբ տեսնելը դառել է այնքան սովորական, որ մենք մեզ դադարել ենք հաշիվ տալ, թե ինչքան աղբ ենք դիտում ամեն օր։
5. Դեպրեսիան ու ինքնասպանությունը հաճախ ոչ ճիշտ դիետայի արդյունք են եղել։
6. Եթե քո մոտ ստացվել է խաբել մարդուն դա նրանից չէ, որ նա հիմար է, այլ նրանից է, որ նա քեզ վստահել է ավելի շատ, քան դու դրան արժանի ես։
7. Գեղեցկությունը դատարկ բան է։ Դու անգամ չես էլ պատկերացնում, թե ինչքան է բախտդ բերել, որ դու տգեղ ես,որովհետև եթե մարդիկ քեզ հավանում են դու վստահ կարող ես ասել, որ դա արտաքնիդ շնորհիվ չէ, այլ արածդ գործերի։
8. Եթե քո մեջ հոգի չի մնացել ու դու գիտես դրա մասին, նշանակում է, որ քո մեջ դեռ հոգի կա։
9. Որոշ մարդիկ չգիտեն ինչ է նշանակում խենթանալ։ Այդ մարդիկ չափազանց ձանձրալի են։
10. Եթե չես կարող լինել ջենտլմեն, գոնե մի՛ եղիր խոզ։
11. Գտիր այն ինչ սիրում ես ու թող դա սպանի քեզ։
12. Ինձ միշտ դուր է գալիս, որ ես ինքս գնամ կնոջ տուն, ոչ թե նա գա ինձ մոտ։ Այդպես ես միշտ կարող եմ ուզածս պահին լքել նրան։
13. Շատ քիչ գեղեցիկ կանայք են ուզում ցույց տալ, որ նրանք ինչ-որ մեկին են պատկանում։
14. Ինչպե՞ս կարելի է վստահել այն արարածներին, ովքեր ամեն ամիս արյունահոսում են ու չեն մեռնում։
15. Քանի դեռ մարդն ունի սիգար ու խմիչք նա կարող է շատ բաներ հաղթահարել։