Սեուլում բժիշկները սխալմամբ հղիության արհեստական ընդհատում են իրականացրել մի կնոջ, ով եկել էր սովորական հետազոտության: Այդ մասին հայտնում է CNN-ը։
Կլինիկայում խառնվել են երկու հիվանդների բժշկական գրառումները։ Երբ նրանցից մեկը հղիության վեցերորդ շաբաթվա ընթացքում եկել է սովորական հետազոտության, նրան նարկոզ են արել։
Հաղորդվում է, որ ընթացակարգից առաջ ոչ բժիշկները, ոչ բուժքույրերը չեն ճշտել հիվանդի անունը: Երբ կինը ուշքի է եկել, պարզվել է, որ նրան աբորտ են արել։
Կլինիկայի աշխատողները ընդունել են իրենց մեղքը, նրանք գտնվում են հետաքննության մեջ և մեղադրվում են անփութության մեջ։
Նշվում է, որ գործող օրենսդրության համաձայն՝ երկրում հղիության արհեստական ընդհատումը շարունակում է մնալ արգելված և պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով։