Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը իր ինստագրամի էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել.
«Ես չեմ կրում ոսպնյակներ(լինզաներ), չեմ ուզում թաքցնել հայացքս, կամ փոխել չբռնվող գույնն աչքերիս)) Նրանք իմ տրամադրության, տեսածի ու ապրածի մասին են. Իմ կյանքի արտացոլքը) ...շատ վաղ անցյալում մի քանի անգամ փորձեցի, հասկացա,որ չի լինում արտասվել, որովհետև փակում է արցունքագեղձը...որ փոշուց ու Հայաստանյան քամիներից ավելի վատ եմ տեսնում՝ աչքիս մեջ օտար մարմին ունենալով, որ կաշկանդվում է շարժումն իմ սեփական ոսպնյակի։ )
Իսկ ես ազատություն եմ սիրում։
Գուցե ազատության հակառակ կողմում միայնությունն է, բայց ես ինձ երբեք միայնակ չեմ զգացել, չէ՞ որ Դուք միշտ իմ կողքին եք,ինձ հետ։ Ու էական էլ չէ, ասում եք միայն վատը,
շռայլում եք հաճոյախոսություններ թե գուրգուրելով նվիրում եք ինձ ամենագլխավորը՝ ձեր սերը։ Ժպիտի, սիրո ու թափանցիկ դարձած աչքերիս մեջ մեծ կյանքն է, որն ապրում ենք ՄԻԱՍԻՆ։ «Միասին»- ի մեջ միայնությունը տեղ չունի