Հաղորդավարուհի, դերասանուհի և գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել և գրել․
« Հեռուստատեսությունը հանրության դիմագիծն է. իբրև բիզնես- պրոյեկտ,ուսումնական ծրագիր, ազգային- մշակութային «բարձրախոս», տեսակ ու որակ հաղորդող՝անունն էական չէ,գործառույթն է կարևոր։
Ինչպիսի՞ն է այսօր այդ դիմագիծը, կա՞ արդյոք....
Աշխարհի տարբեր երկրների հեռուստատեսությունը տարբեր պահանջարկ ունի, ու ներկայանում է համապատասխան,,,, Ես 18 տարուց ավելի է, ինչ ԱՊՐՈՒՄ ԵՄ Հեռուստատեսային ոլորտում, ավելի շատ տեսախցիկի առջև եմ, քան իմ տանն ու կարող եմ ցավով փաստել,որ մենք չունենք հայկական հեռուստատեսության խորքային ընկալում, տեսլական ու նրա զարգացման քաղաքականություն։ Երբ բարկանում եմ այս կամ այն անգրագետ կամ անիրազեկ մեկի ներկայությունից՝ թվ- ում, ինձ բերում են ՌԵՅՏԻՆԳՆԵՐԸ, իբրև կարևոր ցուցանիշ։Այսինքն, կա ՊԱՀԱՆՋԱՐԿ, ցավոք, այն անորակության, որը հաճախ կարող ենք տեսնել թվ- ներում, ու ես ցավում եմ։ Ցավում եմ, որովհետև քանակն այսօր սպանեց որակը, սպանում է կիրթ ու պատասխանատու մասնագետին, որի բովանդակային լեցունությունն ու մասնագիտական որակավորումն ուղղակի պարտվում է մասսայական հեռուստատեսային կամ ռադիո «ֆասթ- ֆուդին»։ Որովհետև ինտերնետ հարթակում կարելի է անել ինչ ուզում ես, իսկ հեռուստատեսությամբ հարցազրույց տալիս պետք է իրոք պատրաստված լինել, էլ ուր մնաց եթե ինքդ ես հարցեր տվողը։ Դրա համար եմ ասում.«մարդը նման է իր տված հարցին... ու իր դրած հացին»։ Մերօրյա համատարած իրար մեղադրականներ շպրտելու տհաճ գործընթացում քննադատությունն է՛լ էլ առողջ չէ, այնպես որ միակ բանը,որը կարող է անել հանրությունը՝ ԸՆՏՐԵԼ, Ընտրել ՈՐԱԿՈՎ հաղորդաշարը, ֆիլմը, ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ի վերջո, ընտրել ԳՐԱԳԵՏ ու բովանդակային տեսակը, կիրթ ու հիգիենիկ կերպարներին, իրենց ուշադրությամբ սնել հետաքրքիրն ու ուսումնականը, որ շատանան ու զարգանան։ Ռեյտինգ ասվածը օդից չի, իրական է, և ձևավորվում է ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԻ շնորհիվ։
Այսօր հեռուստատեսության համաշխարհային օրն է՝ սրտանց շնորհավորում եմ իմ գործընկերներին, ընկերներին ու հեռուստադիտողին. մաղթում, որ ՈՐԱԿԸ դառնա թելադրող այնքան, որ զարգանա( բովանդակային առումով նաև) տեղական ֆիլմարտադրությունը, զարգանա լրագրողությունը,հեռուստատեսային վերլուծականը,հայրենական ՈՐԱԿՈՎ սերիալները, ինտելեկտուալ հաղորդումները(Ամենախելացին,«Ինչ,որտեղ,երբ» ևն) փաստավավերագրական,մշակութային ու լուսավորող հաղորդումները՝ մատուցված գեղագիտորեն ու կիրթ։»