Daily Mail-ը փոխանցում է, որ հոլիվուդյան գերաստղ Ռոբերտ դե Նիրոն ավելի քան 20 տարի տևած ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից։ Յոթանասունհինգամյա դերասանն ու 63-ամյա Գրեյս Հայթաուերն արդեն միասին չեն ապրում ու շուտով հանդես կգան բաժանության մասին պաշտոնական հայտարարությամբ:
Հայտնի է, որ զույգն ունի երկու երեխա` 20-ամյա Էլիոթն ու 6-ամյա Հելենը: