Հնդկաստանի Լախկնաու քաղաքում (Ուտար-Պրադեշ նահանգում) տղամարդը բաժանվել է կնոջից այն բանից հետո, երբ նա հրաժարվել է ծամոնից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Սայիդ Ռաշիդը և նրա 30-ամյա կինը' Սիմմին, օգոստոսի 19-ին գնացել են դատական լսումների. Սայիդին և նրա ծնողներին դատի են տվել օժիտի հետ կապված խնդիրների պատճառով:
Երբ կինը' Սիմմին, զրուցելիս է եղել փաստաբանի հետ, տղամարդը նրան ծամոն է առաջարկել: Կինը հրաժարվել է, ինչից էլ բարկացել է ամուսինը և գոռացել, որ պահանջում է ապահարզան:
Նշվում է, որ զույգը ամուսնացել է 2004 թվականին:
Ռաշիդին սպասվում է 3 տարվա ազատազրկում կամ տուգանք: