2013 թ. մարտի 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում՝ ֆրանսիացի հայտնի երգչուհի Էլեն Սեգարայի համերգով կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի միամսյակը:
Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում մարտի 14-ից ապրիլի 30-ը Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվեն միջոցառումներ մշակույթի և կրթության բնագավառում, որին կմասնակցեն հասարակական կազմակերպություններ, բուհեր, դպրոցներ:
2009-2012 թթ. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում տեղի են ունեցել հանրաճանաչ երգիչներ Գարուի եւ Լարա Ֆաբիանիի համերգները, «Հեքիաթասացի օրեր» եւ այլ թատերական, գրական միջոցառումներ, որոնց մասնակցել են նաեւ Հայաստանի պետական կոլեկտիվները: 2012 թ. հոկտեմբերին Կինշասայում կայացած գագաթաժողովին Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության լիիրավ անդամ:
ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացվող միջոցառումներն անցկացնում է Արտաքին գործերի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի «Ալիանս-Ֆրանսեզ» կազմակեպության հետ: