Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, հոկտեմբերի 11-ին Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին գրում է Daily mail-ը։
Նախագահի հետ հանդիպմանը Քանյեն ներկայացել է կարմիր գլխարկով, որի վրա գրված է եղել Թրամփի կարգախոսներից մեկը՝ «Դարձնենք Ամերիկան կրկին հզոր»: Ռեփերը բացատրել է, որ այս գլխարկն իրեն ուժ է տալիս և այն գրավել է իր ուշադրությունը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ: Նրա խոսքով՝ դա յուրահատուկ աքսեսուար է, որը կրելու ժամանակ ինքն իրեն Սուպերմեն է զգում:
Հանդիպման ժամանակ Ուեսթը մոտեցել է Թրամփին և հայտարարել. «Ես սիրում եմ այս տղային, թույլ տվեք գրկել նրան»։