Թեև արդեն 4 տարի է, ինչ Անի-Քրիստին բնակվում է հեռավոր Լոս Անջելոսում, սակայն Հայաստանում երգչուհու երկրպագուները չեն մոռացել նրան և միշտ հետաքրքրվում են նրա կյանքի ու գործունեության մասին: Մենք էլ չենք մոռացել, որ այսօր երգչուհին նշելու է իր տարեդարձը, ինչի առթիվ էլ կապ հաստատեց և զրուցեց Անի-Քրիստի հետ:
Անի, նախ շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ և ցանկանում հաջողություններ ու ամենայն բարիք:
Այսօր ԱՄՆ-ում ինչո՞վ եք զբաղված:
ԱՄՆ-ում ավելի կատարելագործում եմ իմ մասնագիտական գիտելիքները՝ կրկնելով դրանք արդեն անգլերենով:
Ստեղծագրծական նորություններ ունե՞ք:
Կան նոր երգեր, որոնք խնամքով պահում եմ դարակում, անկեղծ ասած դեռ ժամանակ չի եղել, որ անդրադառնամ դրանց, բայց կարծում եմ, որ այդպիսի հնարավորություն ևս կլինի:
Բնակվելով հեռավոր ԱՄՆ-ում' որքա՞ն հաճախ եք լինում հայրենիքում:
Վերջին անգամ հայրենիքում եղա մոտ երկու տարի առաջ, ինչպես ասացի ես այստեղ սովորում եմ և չեմ կարող բացակայել, իսկ երբ լինեն արձակուրդներ' կգամ, բայց ոչ երկար ժամանակով:
Հնարավո՞ր է, որ մի օր մեկընդմիշտ վերադառնաք հայրենիք:
Կարևորը հոգիս միշտ հայրենիքում է, իսկ մեզանից յուրաքանչյուրը ֆիզիկապես որտեղ է ապրում, դա այդքան էլ էական չէ:
Նոր երկիր, նոր օրենքներ, ի՞նչ դժվարությունների եք մինչ օրս հանդիպել:
Փառք Աստծո օրենքների հետ կապված դեռ խնդիրներ չունեմ, իսկ ինչ վերաբերվում է դժվարություններին դրանք մարդու համար են: Ես համարում եմ, որ կյանքում կայացած եմ և քաջատեղյակ եմ կյանքի խոչընդոտներին: Դրանցով եմ ես կերտել իմ լավ ու վատ օրերը:
Ինչպե՞ս եք պատրաստվում նշել Ձեր տարեդարձը:
Նշելու եմ ինչպես միշտ ինձ հարազատ մարդկանց շրջապատում, ծննդյանս օրը հրավիրված են շատ հարազատ մարդիկ:
Ո՞րն է ամենասպասված նվերը, որը միշտ ցանկանում եք ստանալ Ձեր ծննդյան օրը:
Ինձ համար իմ ծննդյան տարեդարձի ամենասպասված նվերը բարձր ապահովված տրամադրությունն է և հարազատների շրջապատում հաճելի ժամանցը, իսկ մնացածն այդքան էլ էական չեն:
Իսկ ի՞նչ նվեր կցանականայիք ստանալ այս տարի Ձեր ծննդյան օրը:
Անկեղծ ասած, ես դեռ երկու օր առաջ արդեն ստացել եմ իմ ծննդյան նվերն Ամերիկայի կառավարության կողմից: Դա իմ Ամերիկայի քաղաքացիության իրավունքն է: