Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն այսօր նշում է իր ծննդյան օրը: Դեռ կեսգիշերից սկսած՝ նա բազում շնորհավորանքներ է ստացել աշխատավայրում, այնտեղ գեղեցիկ հրավառություն է եղել, իսկ երբ տուն է եկել, մտերիմները ևս շնորհավորել են նրան: BlogNews.am-ի հետ զրույցում Մերին պատմել է օրվա հետաքրքիր դրվագները:  

 

Խոսելով անակնկալ նվերների մասին՝ Մերին ասաց. «Երբ աշխատանքից հետո գիշերով տուն եկա, մտերիմներս փուչիկներով մտան իմ սենյակ, և նվեր ստացա բադիկի ճուտիկներ, ամբողջ գիշեր լսել եմ նրանց ձայները: Կա, իհարկե, ցանկություն նրանց պահելու, չնայած մայրս ասում է, որ տանը դժվար կլինի նրանց խնամել, որոշ ժամանակ մնալուց հետո արդեն կհասկանանք: Տպավորել է նաև եղբորս նվերը, նա մեկ օր առաջ նվիրեց գեղեցիկ նկար, որն արդեն իր տեղն ունի սենյակիս պատին, և իհարկե մայրիկիս նվերը, իսկ մնացած անակնկալները դեռ առջևում են»:

 

Շարունակությունը` այստեղ: