Հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի կինը՝ 28-ամյա դերասանուհի Հայդեն Պենետյերին, անծանոթ տղամարդու հետ Հոլիվուդի ռեստորաններից մեկից դուրս գալիս հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում։ Միթե 41-ամյա Կլիչկոն և Հայդենը բաժանվել են։
Իհարկե, կարելի է մտածել, որ այդ տղամարդը նրա օգնականը կամ թիկնապահն է, սակայն նրանց պահվածքը այդ մասին չէր վկայում։ Աղբյուրը հայտնում է, որ նրանք կարծես սիրահարված զույգ լինեին։ Այս մասին գրում է Spletnik.ru կայքը։