Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ ԿԻրկորովը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Այս անգամ նա փորձում է ուկրաինացի երգիչ Դմիտրի Դանիլենկոյից բռնի ուժով վերցնել նրա երգը:

Երգը Դանիլենկոն գնել է ուկրաինացի կոմպոզիտորից, ով նախապես այն առաջարկել էր Կիրկորովին: Վերջինս սակայն, մոտ կես տարի ձգձգում էր համագործակցությունը և հստակ պատասխան չէր տալիս:

Երգի սեփականության իրավունքները վաճառելուց հետո, Ֆիլիպը որոշել է, որ այն պատկանելու է հենց իրեն: «Սկզբում ինձ ընկերաբար առաջարկեցին երգը տալ Կիրկորովին, հիմա արդեն պահանջում են»,- պատմել է ուկրաինացի երգիչը: «Ես հարգանքով եմ նրան վերաբերվում, սակայն չեմ պատրաստվում երգս նրան տալ»: