«Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնի Գևորգ Հարությունյանը: Այս մասին տեղեկանում ենք երգչի պաշտոնական էջից։

 «Հայաստանը «Նոր ալիքում» կներկայացնեմ ես»,- գրել է երգիչը, ով լսարանին հայտնի դարձավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծից։ Նա երկրորդ անգամ էր մասնակցում մրցույթին։ Այս տարի նա անցավ «Դեպի եվրատեսիլի» եզրափակիչ։