Անուշիկ Ալավերդյանը երեկ դարձել է 30 տարեկան: BRAVO.am-ին հոբելյարն ասել է, որ տարեթվի փոխվելու պատճառով իր զգացողություններն ու ապրումները չեն փոխվել. նախկինի պես իրեն 20-նն անց է զգում:

«Օրս անակնկալներով է սկսվել: Առաջին շնորհավորանքն ամուսնուս՝ Կարենի կողմից է եղել. կեսգիշերին նա տորթով ու շամպայնով թակեց դուռը: Իսկ զանգով առաջինն ընկերուհիս՝ Սոնա Ռուբենյանն է շնորհավորել: Հեռախոսս ոչ մի պահ չի լռել. բազում զանգեր ու հաղորդագրություններ եմ ստացել: Ընտանիքիս անդամները նույնպես շնորհավորել են, բայց օտար երկրներում ապրելու պատճառով չեն կարողացել հենց երեկ փոխանցել իրենց նվերները»,- պատմել է երգչուհին:

 

Խոսելով ձեռքբերումներից՝ նա ասել է.«Անձանկան կյանքում ամենամեծ ձեռքբերումս ամուսինս է` Կարենը. նա ինձ համար տղամարդու կատարյալ օրինակ է, անթերի ամուսին: Աշխատանքային ոլորտում լավագույն ձեռբերումն իմ «Շնորհակալ եմ» երգն եմ համարում»: