Շատ հաճախ գործնական հարաբերությունները կարող են վերածվել անձնականի, այնուհետև՝ ընտանեկանի… Այս պարագայում, կարծում եմ, այդպես էլ կլինի…Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը բլյուզ և սոուլ ոճի սիրահար, երգչուհի Անուշիկ Ալավերդյանն է, ով արդեն երկու տարի հանդես է գալիս ոչ թե անհատական գործունեությամբ, այլ «Կարեն Մամիկոնյան» բրենդի կազմում… Ի՞նչ գործունեություն է ծավալում բրենդը, ի՞նչ հարաբերություններ ունեն Անուշիկն ու Կարենը՝ մեզ հետ անկեղծացավ ինքը՝ երգչուհին…

-Անուշիկինչ-որ շատ պասիվ շրջան եք սկսելՏպավորությունը էկրանից քիչ երևալուպատճառո՞վ էթե իրականում այդպես է

-Շատ հաղորդումների ինքս մասնակցել չեմ ցանկանում, քանի որ բենդի հետ աշխատանքների մասին արդեն խոսել եմ, իսկ առանձին ստեղծագործական բնագավառում դեռևս նորություններ չունեմ… Բայց երբ աշխատանքներս վերսկսեմ, նորից եթերներում կակտիվանամ… Բայց կյանքում պասիվ չեմ: Հիմա բենդով համերգներ ենք ունենում, նոր երգեր ենք ձայնագրել: Արդեն աշխատում ենք նաև նոր ալբոմի վրա, որտեղ ընդգրկված կլինեն հայտնի երգեր՝ փոփոխված տարբերակներով… Մեկ երգ արդեն ձայնագրել ենք, շուտով համացանցում կլինի: Այդ երգի հիման վրա տեսահոլովակ ենք նկարահանելու: Ի դեպ, այն կնկարահանվի ստուդիայում և կներկայացնի մեր ամենօրյա աշխատանքը…

-Ձեր անհատական գործունեությունը որոշել եք կասեցնե՞լ:

-Ոչ, ուղղակի այժմ հիմնականում «Կարեն Մամիկոնյան բրենդ»-ի հետ եմ աշխատում: Մեր թիմը բաղկացած է 6 հոգուց: Նրանք Հայաստանի, ինչու ոչ, նաև աշխարհի մասշտաբով շատ լուրջ երաժիշտներ են: Ուրախ ու հպարտ եմ նրանց հետ համագործակցելու համար: Շատ պրոֆեսիոնալ մոտեցում ունեն իրենց գործին… Որպես Անուշիկ Ալավերդյան հիմա ցանկանում եմ նաև առանձին տեսահոլովակ պատրաստել հայերեն երգի հիման վրա: Այդ տեսահոլովակը ինչ-ինչ պատճառներով ձգձգվում էր, բայց հուսով եմ՝ շուտով կնկարահանվի…

-Որևէ վայրում հստակ աշխատո՞ւմ եք, թե հրավերներով եք գնում:

-Շաբաթական ամենաքիչը երկու փոքրիկ մենահամերգ ենք ունենում տարբեր ակումբներում, բայց հիմնականում համագործակցում ենք «Mezzo» ակումբի հետ, յուրաքանչյուր կիրակի այնտեղ համերգ ենք ունենում: Ինձ այս գրաֆիկը, աշխատանքը շատ է դուր գալիս: Լավ է, որ միշտ զբաղվածություն կա, առօրյաս լի է երաժշտությամբ:

-Անուշիկ, այսօր լավ ձայնը կարևո՞ր է երգչուհու ճանաչման համար, թե՞ այդ ձայնը կարող են տեխնիկայի դարում սարքել, ինչը հաճախ անում են…

-Ձայնային տվյալները, ցավոք, այնքան էլ գլխավոր չեն այսօր, բայց, համենայնդեպս, լավ տվյալներով երգչուհին մնայուն է: Եթե իր կատարած աշխատանքները որակյալ են, ճաշակով, ապա թիթեռի կյանք չեն ունենա… Պրոֆեսիոնալների կողմից լավ տվյալները գնահատվում եմ… Ուրախ եմ, որ իմ կատարած աշխատանքներն ու իմ տվյալները շատ լուրջ երաժիշտներ բարձր են գնահատում… Իսկ ճանաչման հարցում շատ մեծ դեր է խաղում էկրանից երևալը, մարդկանց տեսադաշտում լինելը: Ինձ համար ճաշակը շատ կարևոր է: Եթե շատերը դրանից ունենային, մեր ականջները շատ գոհ կլինեին…

 

Շարունակությունը` այստեղ: