Նախօրեին երգչուհի Անուշիկ Ալավերդյանը իր Facebook-յան էջում հրապարակեց, իր խոսքերով, կյանքի լավագույն շրջանի ամենաանմեղ «փաստաթղթերը»՝ դպրոցում առաջին շարադրությունն ու երկրորդ դասարանում Ձմեռ պապին ուղղված կարևոր բովանդակությամբ նամակը:


Life.panorama.am-ի հետ զրույցում այսօր երգչուհին պատմեց մանկության լուսավոր էջերի և դրանք հանրային դարձնելու իր որոշման մասին:

 

«Ճիշտն ասած, երեկ ծնողներիս տանն էի մնացել և գիշերը, չկարողանալով քնել, որոշեցի ուսումնասիրել այն դարակը, որտեղ պահում ենք կարևոր փաստաթղթերը ու հանկարծ այստեղ գտա ինձ համար շատ կարևոր «փաստաթղթեր»: Իրականում, առաջինից երրորդ դասարանում իմ գրած բոլոր շարադրությունները արդեն տասներորդ դասարանում ինձ փոխանցեց  իմ շատ սիրելի դասղեկ ընկեր Կոծինյանը:

 

Այն ժամանակ, երբ նա ինձ դրանք տվեց, կարծում եմ, հարկ եղածի չափ չգնահատեցի դրանք, քանի որ պետք է դեռ սովորեի, մի տեսակ շփոթություն կար, բայց հիմա հասկանում եմ, որ մանկության նման հուշեր երևի, թե բոլորը կցանկանային ունենալ, և ես իսկապես ուրախ եմ, որ ես դրանք շատ ամուր պահպանել եմ»,- պատմեց երգչուհին:

 

Շարունակությունը՝ այստեղ: