37-ամյա Քիմ Քարդաշյանը խոստովանում է, որ հղիությունից հետո մարմինը հրաշալի վիճակի վերադարձնել իրեն օգնել են պլաստիկ վիրաբույժը և մի քանի լազերային պրոցեդուրաները: Այս մասին հայտնում է «24 ալիքը»:
Օրինակ՝ Քիմը զոլերի խնդիրը լուծել է լազերային պրոցեդուրաներով:
«Կրծքով կերակրելուց հետո իմ կրծքի շրջանում շատ զոլեր առաջացան: Այդ պատճառով ես լազերային շտկում արեցի: Եվ տարբերությունն ակնհայտ էր»,- ասել է Քիմը:
Թեև արդեն ավարտել է կրծքով կերակրումը, Քիմը շարունակում է անել այդ պրոցեդուրան: Քիմն ասել է, որ լազերն իրեն օգնում է ազատվել կնճիռներից, դեմքի անհարթություններից, սպիներից և պիգմենտացիայից:
Քարդաշյանը նաև մաշկի ուլտրաձայնային ձգում է անում:
«Բոլորը, ովքեր երեխա ունեն, գիտեն, որ ծննդաբերությունից հետո ամենախնդրահարույց մասերից մեկը փորն է: Ուլտրաձայնային ձգումն ինձ հրաշալիորեն օգնեց այն կարգի բերել»,- ասել է Քիմը: