Մինչ երիտասարդ մայրիկ Քայլի Ջեները տանն իր նորածին աղջկան է խնամում, նրա մոմե արձանը Լոս Անջելեսում գտնվող մանկական խանութներից մեկում գնումներ է կատարում: Հեռուստաաստղի մոմե արձանի լուսանկարները հրապարակել է Մադամ Թյուսոյի հոլիվուդյան թանգարանը, գրում է People ամսագիրը:
Նշվում է, որ մոտավորապես 350 հազար դոլար արժողությամբ արձանին հատուկ նոր հագուստ են հագցրել՝ սև սպորտային տաբատ և դրան համապատասխան փուլովեր:
Հիշեցնենք, որ Քայլիի դուստրը ծնվել է փետրվարի 1-ին: Երիտասարդ մայրիկը նրան Սթորմի է անվանել: