«Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ ստացած վնասվածքը չի խանգարի իրեն մասնակցել «Վալենսիա»-ի դեմ Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում այսօր կայանալիք խաղին:
Հիշեցնենք, որ պորտուգալացին վնասվածքը ստացել է «Դեպորտիվո»-ի դեմ խաղում դեմքին հարված ստանալու արդյունքում:
«Խաղերի ժամանակ մրցակիցները սովորաբար հարվածում են ինձ: Նրանց աշխատանքը ինձ կանգնեցնելու մեջ է: «Դեպորտիվո»-ի դեմ խաղում բախտս պարզապես չբերեց:
Հիմա ինձ լավ եմ զգում: Ամեն ինչ կարգին է ես նախկինի պես գեղեցիկ եմ և տեսողություննս էլ է նախկինի պես կարգին: Այնպես որ, խնդիր չկա», — պորտուգալացու խոսքը մեջբերում է Marca-ն: