Օրերս Քիմ Քարդաշյանը թողարկել է օծանելիքների իր հավաքածուի թվով 7-րդ բույրը: Այդ իրադարձությանն ավելի մեծ ուշադրություն գրավելու համար 37-ամյա Քիմը նկարահանվել է բաց ֆոտոշարքում Violet Grey պարբերականի համար:

Քիմը կրել է Julien Macdonald-ի թափանցիկ փայլուն զգեստ:

 

«Նոր օծանելիքի սրվակը բյուրեղի տեսք ունի: Ինձ համար դա ապաքինվելու խորհրդանիշ է»,- ասում է Քարդաշյանը:

Քիմը նշել էր, որ մեծ սթրես է ապրում անցած տարի Փարիզում իր կողոպուտից հետո և «ապաքինվելու կարիք ունի»: