Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հանգիստն անցկացնում է Տանզանիայում, որտեղից էլ համարաձակ լուսանկարներ է հրապարակում ինստագրամի իր էջում, ինչի պատճառով երկրպագուները նրան քննադատել են՝ մեկնաբանություններում գրելով, որ պետք է հագնվել մարմնի կռուցվածքին համապատասխան։
Քննադատություններին ի պատասխան Գոհարը գրել է․ «Մինչ քեզ հարյուրավոր մեկնաբանություններ են գրում այն մասին, որ պետք է հագնվել մարմնի կառուցվածքին համապատասխան, դու հիանում ես միլիոնավոր դրական, հաճելի մեկնաբանություններով՝ երջանիկ մարդկանց կողմից»։