Հայտնի մարդկանց ընտանիքում մեծացած Սոֆի Դևոյան կրտսերը դեռ փոքր տարիքից հասարակության ուշադրության կենտրոնում էր. նրա հեռուստատեսային առաջին քայլերն սկսվեցին «Որբերը» հեռուստասերիալից, որից հետո նա նկարահանվեց ևս մի քանի սերիալներում: Օրեր առաջ BlogNews.am-ը լուսանկարել է Սոֆիին և խոսել մի քանի թեմաների մասին:

Տասնվեցամյա Սոֆին դերասանի աշխատանքին բավականին լուրջ է վերաբերվում. «Շատ բարդ և պատասխանատու մասնագիտություն է, դու կատարում ես դեր և խաղում ոչ միայն քեզ համար, այլ մարդկանց հույզերի և զգացմունքների: Կարծում եմ՝ դա բավականին լուրջ է: Բոլոր խաղացած դերերս էլ ինչ-որ չափով դժվար էին, բայց ամենատպավորվածը և իմ սիրելին եղել է «Որբերը» հեռուստասերիալը: Չեմ կարող ասել, որ բարդ էր, բայց բոլոր կերպարներն ինձ համար ամեն դեպքում հետաքրքիր էր: Դերասանությունն ինձ համար հոբբի է, իսկ պարը, միանշանակ, առաջնային է»:

IMG_9083 copyIMG_9091 copyIMG_9096 copy

Սոֆիի ծնողները միշտ էլ քաջալերել են աղջկան իր կարիերայի փուլում, ասում է՝ դեպքեր չեն գրանցվել, որ անգամ ծանրաբեռնվածության պատճառով թույլ չտան, որ նկարահանվի. «Ծնողներս չեն միջամտել մասնագիտությանս ընտրության հարցում, իմ բոլոր հոբբիներն էլ ես ինքս եմ ընտրել, դրանք եղել են իմ ցանկությամբ»:

Մանրամասները՝ այստեղ: