Կնոջ և տղամարդու սեքսուալ հնարավորությունները բացահայտելու համար առաջարկում ենք շատ պարզ և հետաքրքիր միջոց: Ընդամենը պետք է նայել զուգընկերոջ կամ զուգընկերուհու ծոցատետրը կամ խնդրել նրան որևէ բան գրել:
Եթե ձեր սիրելին կլոր տառերով է գրում, ուրեմն նա պատրաստ է կիսել ձեզ հետ ձեր հետ ուրախությունը և տխրությունը:
Անկյունաձև ձեռագիրը խոսում է նրա մասին, որ նրա տերը անկախ բնավորություն ունի:
Եթե տառերը գրված են ուժեղ սեղմումով, ուրեմն նրա տերը երբեք չի հնազանդվի իր զուգընկերոջը:
Ուշադրություն դարձրեք, թե որ ուղղությամբ է թեքված ձեռագիրը: Եթե ընդգծված աջ կողմ է թեքված, ուրեմն ձեր ընտրյալը բաց և զգացմունքային մարդ է: Նա սիրում է ազատ սեքսը:
Եթե տառերը ուղիղ են, ուրեմն նա սեքսի մեջ զուսպ է և հավասարակշռված:
Եթե տառերը դեպի ձախ են թեքված, ուրեմն ձեր ընտրյալը ամբողջովին ենթարկվում է բանականությանը և ասկետիկ է, իսկ դա նշանակում է, որ դուք չպետք է երազեք հաճախակի և բուռն սեքսի մասին:
Պատահում է, որ տողերը տարբեր թեքվածություն են ունենում: Այդ ձեռագրի տերը տառապում է տրամադրության կտրուկ անկումներով: Նրա զգացմունքները և բանականությունը մշտական հակասության մեջ են գտնվում: Անկողնում նույնպես նա հակասական պահվածք ունի:
Եթե տառերը թեթև սեղմումով են գրված, ուրեմն դրանց հեղինակը հավատարիմ է և նվիրված: Նա ավելի շատ սիրում է լսել, քան խոսել: Անկողնում նա շատ ուշադիր է և քնքուշ:
Եթե տառերը թավ են և ուժեղ սեղմումով են գրված, ուրեմն ձեր սիրելին բռնկուն է, վճռական և էներգիայով լի:
4 մմ-ից մեծ տառերը խոսում են ոչ պրակտիկ բնավորության, անտեղի ծախսերի հակված լինելու և ամեն գնով ուշադրություն գրավելու ցանկության մասին: Հազիվ թե նրան մտահոգի սեքսի ժամանակ ձեզ հաճույք պատճառելը:
Փոքրիկ տառերը խոսում են զսպվածության և ինքնակառավարման մասին: Նման զուգընկերոջից բուռն սեքս սպասելն իզուր է:
Նեղ տառերը խոսում են նրա տիրոջ ժլատության մասին: Հազիվ թե անկողնում նա զգացմունքներին ազատություն տա: